Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Պատրիարք Ֆիլարետը մեղադրել է Ռուսաստանին

Պատրիարք Ֆիլարետը մեղադրել է Ռուսաստանին
20.04.2014 | 13:27

ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Սուրբ Հարության տոնի առթիվ հավատացյալ ժողովրդին հղված իր ուղերձում Ռուսաստանին մեղադրել է ՈՒկրաինայի դեմ իրականացվող ագրեսիայի մեջ: «Մեր խաղաղասեր երկրի դեմ, որ կամովին հրաժարվել էր միջուկային զենքից, իրականացվում է ագրեսիա, և տեղի է ունենում անարդարություն: Ագրեսիան իրականացնում է մի պետություն, որը երաշխավորել էր մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Աստված չի կարող չարի կողմը լինել, ուստի ուկրաինացի ժողովրդի թշնամին դատապարտված է ձախողման: Տեր Աստված, օգնիր մեզ ոտքի կագնեցնել ՈՒկրաինան»,- ասել է պարտրիարք Ֆիլարետը:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ